ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Դունյա Միյատովիչը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում բացահայտել Դինքի սպանությունը

Դունյա Միյատովիչը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում բացահայտել Դինքի սպանությունը
19.01.2017 | 21:14

Թուրքիայի իշխանությունները պետք է ակտիվացնեն ջանքերը Թուրքիայում հայտնի հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության պատվիրատուներին հայտնաբերելու ուղղությամբ՝ հայտարարել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը: «Ամեն տարի մենք նշում ենք Հրանտ Դինքի սպանության տարելիցը, մեծարում նրա քաջությունը փոքրամասնությունների իրավունքների համար պայքարում, և հարգանքի տուրք մատուցում խաղաղություն հաստատելուն ուղղված նրա բացառիկ ջանքերը»,- ասել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը: «Եվ ամեն անգամ մենք ստիպված ենք հիշել, որ նույնիսկ մեկ տասնամյակ անց այս ողբերգության պատվիրատուները անպատիժ են մնում»:


2007-ի հունվարի 19-ին Ստամբուլում հրապարակվող երկլեզու՝ հայերեն և թուրքերեն «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Դինքը սպանվեց իր խմբագրության մուտքի մոտ: Թեև մարդասպանը՝ Օգյուն Սամասթը, հայտնաբերվել և դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, հանցագործությունն ամբողջությամբ չի բացահայտվել: Դունյա Միյատովիչն ասել է. «Ես կոչ եմ անում Թուրքիայի իշխանություններին ակտիվացնել ջանքերը, որ արդարադատությունն իրականացվի և Հրանտ Դինքի հարազատների և ընկերների մեկ տասնամյակ շարունակ անպատասխան մնացած հարցերը պատասխաններ ստանան: Իշխանությունները պետք է վերահաստատեն իրենց հասարակությանն ուղղված այն կարևորագույն ուղերձը, որ լրագրողների դեմ բռնությունը անպատիժ չի մնա»:

Դիտվել է՝ 422

Մեկնաբանություններ